Թեմա՝
Կերպարվեստ
Ենթաթեմա՝
Գեղանկար
Տեսակ/ժանր՝
Դիմանկար
Թանգարան՝ Հայաստանի ազգային պատկերասրահՆկարագրություն ՝
Նկարիչ Սարգիս Խաչատուրյանին ժամանակակիցներն անվանել են «Հայոց վշտի երգիչ»: Նրա վրձինը թախծոտ քնարի նման երգել է համազգային վիշտը, աշխարհին պատմել հայոց պատմության ողբերգական էջերը:
Հռոմում և Փարիզում ուսումնառությունից հետո նկարիչը վերադարձել և հաստատվել էր Կարին քաղաքում, երբ վրա հասան եղերական իրադարձությունները: Թուրքերից հազիվ փրկվելով՝ նա ապաստանել է Թիֆլիսում, որտեղ անդամագրվել է Հայ արվեստագետների միությանն ու ակտիվորեն մասնակցել գեղարվեստական կյանքին: Այստեղ բացված ցուցահանդեսներին նա ներկայացրել է գաղթականներին նվիրված իր կտավները, որտեղ հայ կանանց աչքերում բյուրեղացել են ազգի ցավն ու մորմոքը:
1920-ականների նրա գործերի հիմնական թեման լուսեղեն գունապնակով վրձնած հայկական բնանկարները, գաղթականների կերպարներն ու տոնախմբություններն են, որոնք ունեն գեղարվեստական, պատմական և ազգագրական մեծ արժեք:
Նյութը՝ կտավ, յուղաներկՀեղինակ՝ Խաչատուրյան Սարգիս ԿարապետիՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1916Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ՀԱՊ
Հիմնական հաշվառանիշ՝
16315
Բաժնեհաշվառանիշ՝
6229