«Հայրենիքի ձայն» N 48, «Խնձորենիները աստղեր են....
«Հայրենիքի ձայն» N 48, «Խնձորենիները աստղեր են... սքանչելի է»
Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Թերթ
Թանգարան՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանՆկարագրություն ՝
5-6-րդ էջում «Լիտերատուրնայա գազետա»-ի թղթակից Զորի Բալայանի հարցազրույցն է Վ.Սարոյանի հետ, ով 3 անգամ այցելել է Խորհրդային միություն: Այն հարցին, թե վերջին անգամ ինչ փոփոխություններ է տեսել երկրում, Սարոյանը պատասխանում է. «...Առաջին այցելության ժամանակ այստեղ ես հայտնաբերեցի հայ գրակաանությունը ի դեմս Չարենցի, Իսահակյանի, Դեմիրճյանի. երկրորդի ժամանակ՝ ի դեմս Մահարու, Քոչարի, Զարյանի. իսկ ահա, այժմ նոր սերունդը՝ երիտասարդներին: ... Ես կտրեցի օվկիանոսը և՝ ուղիղ Հայաստան: Այդ ժամանակ էլ հանդիպեցի ու բարեկամացա Եղիշե Չարենցի հետ: Ես հպարտանում էի ոչ միայն այն պատճառով, որ նրա հայրենակիցն եմ, այլ նրանով, որ իմ մասնագիտություն էլ է նրա մասնագիտությունից: Այն ժամանակ, հիշում եմ, Չարենցն ասում էր ինձ. «Դու գրում ես անգլերեն, բայց և այնպես դու հայ գրող ես»: Եվ նա, իհարկե, յուրովի իրավացի էր»:
1-ին էջին ՉՏԹ կնիքն է:
Հեղինակ՝ Զորի ԲալայանՆյութը՝ թուղթՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
1923 390
Հիմնական հաշվառանիշ՝
Թ/Ա ՀՖ4758