Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Թերթ
Թանգարան՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանՆկարագրություն ՝
4-րդ էջում տպագրված հոդվածը Վինոկուրովի խոսքն է Չարենցի մասին: Նա թարգմանել է Չարենցի բանաստեղծություններից, որոնք տպագրվել են ՍՍՀՄ գրողների միության «Դրուժբա նարոդով» ամսագրում: Նա պատկերավոր ձեւով նշում է, որ Չարենցը նման է մի ծովի, որտեղ կան նեղուցներ, ծոցեր, խութեր. կղզիներ, հոսանքներ, ֆլորա եւ ֆաունա: Նա փորձել է բոլոր ժանրերում: Նրան թարգմանելը հաճախ անհնար է, նա չափազանց ազգային է եւ բոլոր արմատներով հարազատ լեզվի խորքում: Ռուսական հողում նրան վերակերտելու աշխատանքը դեռեւս նոր է սկսվում», - ավելացնում է հեղինակը
3-րդ էջում հաղորդագրություն է նկարիչների տան բացված ցուցահանդեսի մասին՝ նվիրված մեծ հեղափոխության 60-ամյակին: Տեղ գտած 270 աշխատանքների մեջ է նաեւ Լ.Թոքմաջյանի «Գանգրահեր տղան», Արա Շիրազի «Եղիշե Չարենց» եւ Ս.Սաֆարյանի «Եղիշե Չարենց» աշխատանքները:
1-ին էջին ՉՏԹ կնիքն է:
Նյութը՝ թուղթՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
2108 524
Հիմնական հաշվառանիշ՝
Թ/Ա ՀՖ5103