Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Ձեռագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Հուշագրություն
Թանգարան՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանՆկարագրություն ՝
Ներիկ Դավթյանը Ներսես
Ստեփանյանի -/1937թ. բռնադատված/ եւ Սերիկ Դավթյանի դուստրն է: 1-ին նախադասությունն է. «1921թվի ամռանը Կենտկոմը
ինձ Դիլիջանից կանչեց,որ
ուղարկի Էջմիածին որպես
գավառային լուսբաժնի վարիչ»: Վերջին նախադասությունը` «ճիշտ էր կանխատեսել Սարյանը եւ որքան արտահայտիչ է պատկերել Չարենցին»:
Հուշագիրը նկարագրում է իր հանդիպումները Չարենցի հետ` 1920-ական թվականների սկզբից մինչեւ կյանքի վերջը` 30-ական թվականները: Գրած է անփույթ ձեռագրով, ջնջումներով. ընթեռնելի է: 42-րդ էջի դարձերեսին սեւ ու կապույտ գույնի մատիտներով
խզբզանքներ են:
6,7,8,16,19,21,28,31,36 էջերը պատառիկներ են:
Հեղինակը պատմում է Ներսիկ Ստեփանյանի հետ ունեցած Չարենցի հանդիպումների, Մոսկվայում` 1923թ. Չարենցի,
Արփենիկի/Չարենցի կնոջ/ հետ Պոլիտեխնիկ թանգարանում Վլ. Մայակովսկուն նվիրված երեկոյի, իր համակրած մարդկանց նկատմամբ ունեցած ջերմ վերաբերմունքի մասին, ներկայացնում ի վերուստ
հանճարին տրված բնավորության ծայրահեղությունների մասին, ինչպես նաեւ նշում Մ. Սարյանի` Չարենցը եգիպտական դիմակի մոտ»` կտավի մասին:
1-ին էջի վերջում` աջ եզրի մոտ եւ վերջին էջի դարձերեսին ՉՏԹ կնիքն է:
Հեղինակ՝ Սերիկ Ստեփանի ԴավթյանՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Հիմնական հաշվառանիշ՝
ՀՖ 7151