Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տեսա-ձայնային միջոցներ, սարքավորումներ
Տեսակ/ժանր՝
Կինոժապավեն
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Գիտա-վավերագրական գունավոր կինոնկարը նկարահանվել է հեռուստատեսային ֆիլմերի «Երևան» ստուդիայում: Նկարահանել է կինոռեժիսոր Ա.Քաչվորյանը՝ Ռ. Մարությանի և Մ.Մովսիսյանի սցենարով: Այն նվիրված է բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՍՍՀ արվեստի գործիչ՝ Անդրանիկ Ճաղարյանին: Ֆիլմը պատմում է հմուտ մարդաբանի աշխատանքի և ստեղծագործությունների մասին. ցուցադրվում են նրա կողմից պլաստիկ վերականգնման ենթարկված հազարամյակների պատմություն ունեցող գանգերը:
Հեղինակ՝ «Երևան» ստուդիաՆյութը՝ կինոժապավենՍտեղծման/Արտադրման վայրը՝ ԵրևանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1970-ական թթ.Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
2346
Բաժնեհաշվառանիշ՝
Ֆ-129