Թեմա՝
Կերպարվեստ
Ենթաթեմա՝
Ունիկալ գրաֆիկա
Տեսակ/ժանր՝
Այլ
Թանգարան՝ Ռուսական արվեստի թանգարանՆկարագրություն ՝
Կրկեսային մանեժի մի հատված է հազիվ նշմարվող երկու բարակ գծերով կիսաշրջան է, որը հարում է սլացող ձիուն, սև բարակ ոտքերով, պտուտակաձև պոչով, սև բաշով և չափազանց բարակ սև “սուլթան” բաց գույնի մռութով, գլուխը մուգ խոշոր աչքերով: Փոքր բաց գույնով նկարված է կանգնած սևահեր կնոջ ֆիգուր, կարճ մոխրագույն, սև կրկեսային զգեստով: Ձախ ոտքը ծնկի հատվածում կիսածալված է և հետ է տարված, ձախ ձեռքը ծալված է արմունկի հատվածում և բարձրացված է գլխավերևում, աջը դեպի առաջ և կողք է տարած և պահում է մեծ օղակ: Դիմագծերը վրձնածեն շատ սահուն: Նրանից ձախ լայն բացված ոտքերով կանգնած է բարձրահասակ, նիհար տղամարդու ֆիգուր, շախմատաձև սեղմիրան հագուստով, բաց գույնի թևքածալով, սև կարճ թիկնոցով և լայնեզր սև գլխարկով, նրա ձախ ձեռքը թեթևակի կողմ է տարած: Նրա հետևում թիկնոցի հատվածում ՝թղթի բաց ֆոնին հազիվ նշմարվում է բազկաթոռի և մարդկային ֆիգուրի գծանկար:
Հեղինակ՝ Սոկոլով Միխայիլ Կսենոֆոնտովիչ 1886-1948Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԿԱ ԿՊ-344