Հոդվածներ՝ 1) «Մեր երաժշտագիտության հարցերից», 2) «Հայ երաժշտական մշակույթը «Советская музыка» ամսագրի լուսաբանությամբ»
Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Թերթ
Թանգարան՝ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանՆկարագրություն ՝
Տպագրված են 1955թ-ին, «Սովետական արվեստ» ամսագրում, №1: Առաջին հոդվածում խոսվում է հայ երաժշտագիտության որոշ խնդիրների մասին, մասնավորապես, ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններում ժողովրդական երաժշտության ավանդույթների հարստացման անհրաժեշտության մասին: Երկրորդ հոդվածում խոսվում է «Советская музыка» ամսագրի մասին, որը մեծ տեղ է հատկացնում բոլոր խորհրդային հանրապետությունների երաժշտական կյանքին: Չնայած հայ երաժշտագետները շատ քիչ են համագործակցում ամսագրի հետ, բայց այնտեղ պարբերաբար տպագրվում են հայ երաժշտական գործիչների, մասնավորապես, Ա.Խաչատրյանի հոդվածները, ինչպես նաև Ա.Խաչատրյանի մասին հոդվածներ, Խորհրդային հանրապետություններում և արտասահմանում նրա հեղինակային համերգների, միջազգային փառատոների մասին, որտեղ կատարվել են նրա ստեղծագործությունները, արտասահմանյան թերթերից և ամսագրերից հոդվածների թարգմանություններ կոմպոզիտորի մասին:
Հեղինակ՝ 1)Ա. Բարսամյան, Ել. Պիլինա, Մ. Հարությունյան 2)Սոֆյա ՇահվերդյանԷջ՝ 4Նյութը՝ Թուղթ, տպագիրՍտեղծման/Արտադրման վայրը՝ ԵրևանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1956թ. հունվարՆվիրատու՝ Ն. ՄերեշնիկովաՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԱԽՏԹ
Հիմնական հաշվառանիշ՝
891
Բաժնեհաշվառանիշ՝
ПЛ-428