Հոդված՝ «Արամ Խաչատրյան. Երաժշտությունը-դա սրտի գործ է» «Ровесник» ամսագրում
Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Ամսագիր
Թանգարան՝ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանՆկարագրություն ՝
Հեղինակը հարցազրույցում մեջբերում է անում անգլիական «Observer» թերթից. «Նա ոչ միայն սովետական կոմպոզիտոր է, այլ նա ողջ աշխարհին է պատկանում»: Անգլիացիները յուրահատուկ ձևով են զգացել Ա.Խաչատրյանի երաժշտությունը, անգամ 1940թ-ին, երբ գերմանացիները ռմբակոծել են Լոնդոնը, իսկ այդ պահին համերգասրահում առաջին անգամ կատարվել է Խաչատրյանի դաշնամուրի կոնցերտը, մարդիկ լուռ լսել են և հավատացել, որ բարությունը կհաղթանակի: Կոմպոզիտորը նշել է, որ արտասահմանում շատ երիտասարդ կոմպոզիտորներ են դիմել իրեն կոնսուլտացիայի համար, այդպես է ծանոթացել նաև ճապոնացի Նոբուո Թերահարայի հետ, այնուհետև նրան հրավիրել Մոսկվա՝ իր դասարանում սովորելու: Հոդվածում զետեղված են Ա.Խաչատրյանի լուսանկարները: Տեքստը՝ ռուսերեն:
Հեղինակ՝ Մ.ԱզատինՆյութը՝ Թուղթ, տպագիրՆվիրատու՝ Գոհար ՀարությունյանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1977թ.Ստեղծման/Արտադրման վայրը՝ ԵրևանՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԱԽՏԹ
Հիմնական հաշվառանիշ՝
5223
Բաժնեհաշվառանիշ՝
ՏԳ-3604