Հոդված՝ «Նվիրված բարեկամությանը» «Երևանի համալսարան» թերթում
Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Թերթ
Թանգարան՝ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանՆկարագրություն ՝
Հեղինակը հոդվածում նշում է, որ ՍՍՀՄ եղբայրական ժողովուրդների հետ բարեկամական կապի իր մեծ պատմությունն ունի Երևանի պետական համալսարանը: Մշակույթի ու գիտության հարցերին վերաբերող տասնյակ ու հարյուրավոր այցելությունները, համաժողովներն ու խորհրդակցություններն ամուր կամուրջ են կապել մեր երկրի շատ գիտական և ուսումնական օջախների հետ: Անդրկարպատների ժողովուրդների բարեկամության 2-րդ կոնֆերանսին մասնակցել է համալսարանի դասախոս, պատմական գիտությունների դոկտոր՝ Մ.Առաքելյանը, որի զեկուցումը մեծ ճանաչում է ստացել և նրան խնդրել են հանդես գալ Հայաստանի անցյալի և ներկայի մասին զեկուցումով: Նա իր զեկուցման մեջ ներառել է շատ հարցեր՝ հնագույն օրերից մինչև Վ.Համբարձումյան, Մ.Սարյան, Ա.Խաչատրյան:
Հեղինակ՝ Մ.ՀակոբյանՆյութը՝ Թուղթ, տպագիր, կտրտուկ թերթիցՆվիրատու՝ Սերգեյ ՀակոբյանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 6 դեկտեմբերի, 1972թ.Ստեղծման/Արտադրման վայրը՝ ԵրևանՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԱԽՏԹ
Հիմնական հաշվառանիշ՝
5416
Բաժնեհաշվառանիշ՝
ՏԳ-3610