Հոդված՝ «Ջութակահարուհի Անի Կաֆաֆյանը հաղթում է Ար...
Հոդված՝ «Ջութակահարուհի Անի Կաֆաֆյանը հաղթում է Արամ Խաչատրյան մրցույթում» («Հայկական թղթակից» թերթ)
Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Թերթ
Թանգարան՝ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանՆկարագրություն ՝
"Հոդվածը պատմում է ջութակահարուհի Անի Կաֆաֆյանի մասին, ով հաղթել է Խաչատրյանի անվան մրցույթում 1969 թվականին Նյու Յորքի «Կարնեգի Հոլ» դահլիճում: Որպես հաղթող՝ Անի Կաֆաֆյանին շնորհվել է 1500 դոլար Հայկական Բարեգործական Համընդհանուր Միության կողմից, իսկ դաշնակահար Շահան Արծրունուն և սոպրանո Անի-Անժել Երվանյանին՝ 500 դոլար:
Հոդվածում նաև նշվում է, որ մրցույթը կանցկացվի 2 տարին մեկ անգամ և կհաստատվի Հայկական Բարեգործական Համընդհանուր Միության կողմից՝ կոմպոզիտոր Խաչատրյանի պատվին, որն այցելել էր ԱՄՆ 1968 թվականին:
Հոդվածի սկզբում զետեղված են մրցույթի հաղթողների դիմանկարները:
Տեքստը անգլերեն է, կա նաև տեքստի ռուսերեն թարգմանությունը:
"
Էջ՝ 1Նյութը՝ Թուղթ, տպագիրՍտեղծման/Արտադրման վայրը՝ Նյու ՅորքՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1969թ.Նվիրատու՝ Լ. Տեր-ՄկրտչյանՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԱԽՏԹ
Հիմնական հաշվառանիշ՝
300
Բաժնեհաշվառանիշ՝
ПЛ-166