Հոդված՝ Ֆ. Շուշինսկի «Վիրտուոզ-քամանչահար Լևոն Կար...
Հոդված՝ Ֆ. Շուշինսկի «Վիրտուոզ-քամանչահար Լևոն Կարախանով»
Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Փաստաթղթեր
Տեսակ/ժանր՝
Հոդված
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
1966թ. հունիսի 10-ին լույս տեսած «Բաքու» թերթից կտրված է Ֆրիդուն Շուշինսկու «Վիրտուոզ-քամանչահար Լևոն Կարախանով» հոդվածը: Այն հրատարակվել է «Ադրբեջանի երաժշտական մշակույթի պատմությունից» խորագրով: Հոդվածը ռուսերեն է՝ զետեղված երկու սյունակում, վերին աջ անկյունում տեղադրված է անվանի երաժշտի լուսանկարը՝ քամանչան ծնկին: Հոդվածում հեղինակը հակիրճ ներկայացնում է Լ. Կարախանի կյանքն ու գործը և հատկապես նշում նրա մեծ ավանդը ադրբեջանական երաժշտության զարգացման ու տարածման բնագավառում: Հատուկ ուշադրություն է դարձնում Մ. Մ. Ֆարզալինի և Սաշա Թարխանովի հետ՝ Կարախանի երաժշտական եռյակի արտասահմանյան հյուրախաղերին: Ներկայացնում է երաժշտագետներ՝ Ե. Բրաուդոյի, Մ. Իպոլիտով-Իվանովի, Հաջիբեբովի, Զ. Պալիաշվիլու և այլոց բարձր գնահատակնները Կարախանի արվեստի մասին:
Նյութը՝ թուղթՍտեղծման/Արտադրման վայրը՝ ԲաքուՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1966թ․Չափս՝ 14*26Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
8098/94
Բաժնեհաշվառանիշ՝
Փ-265