Թեմա՝
Կերպարվեստ
Ենթաթեմա՝
Գեղանկար
Տեսակ/ժանր՝
Բնանկար
Թանգարան՝ Ռուսական արվեստի թանգարանՆկարագրություն ՝
Նույնանուն նկարի տարբերակն է՝ յուղաներկով, նրբատախտակի վրա: Ձախ կողմում ձիու ֆիգուր է՝ լծած սահնակին: Քիչ աջ օխրա-դարչնագույն շերտով նկարված են թեքված էլեկտրասյուներ, ծառի մերկ բույն՝ հաստ ոստերով: Հետևում՝ գիշերային երկնքի ֆոնին, փայտյա երեք տներ են՝ ցածր երկկողմանի տանիքով, փոքր քառակուսի պատուհաններով, որոնցում արտացոլվում է ձյան փայլը: Ձյունը թանձր, գորշ-մանուշակագույն զանգվածով ծածկում է գետինը մինչև հորիզոնը: Արտացոլված լույսը հազիվ լուսավորում է ստատիկ ու կայուն առարկաների մուգ ստվերապատկերները՝ ուրվագծված սև պարփակ գծով: Նկարի վրձնահարվածները լայնածավալ են, ոճն էլ՝ ընդհանրացված:
Հեղինակ՝ Նիկոլայ Իվանովիչ Անդրոնով 1929-1998Ստեղծման/Արտադրման ժամանակը՝ 1963Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
Ժ 39 ԿԱ ԿՊ-41