Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Փաստաթղթեր
Տեսակ/ժանր՝
Նամակ
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Գրված է ձեռագիր ֆրանսերեն, փոքրիկ ուղղանկյունաձև վանդակներ ունեցող սպիտակ թղթի վրա, որը գրել է Կ․ Պոլսի բնակիչ Ղարիբ Կեսերյանը՝ ուղղված Իշխանին։ Կեսերյանը իր բարեկամին գրած նամակում վերհիշում է Վանում միասին անցկացրած ամենալավ տարիները։ Նամակում հեղինակը խոսում է Վռամյան Էֆենդիի մասին, որի հետ երեկ էր հանդիպել, Իզզել բեյի, ինչպես նաև Բիթլիսի դեպքերի մասին։ Ներքևում գրված է հեղինակի անուն ազգանունը և հայերեն՝ Պանկալի, Կ․ Պոլիս, բնակարան № 5։ Այն գրվել է 1914 թ․ ապրիլի 15-ին։
Նյութը՝ թուղթՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1914թ.Նվիրատու՝ Սաթենիկ Աղասու ԳալոյանՉափս՝ 13*17Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
6739/38
Բաժնեհաշվառանիշ՝
Փ-224