Թեմա՝
Կերպարվեստ
Ենթաթեմա՝
Տպագրական գրաֆիկա
Տեսակ/ժանր՝
Բնանկար
Թանգարան՝ Երևան քաղաքի պատմության թանգարանՆկարագրություն ՝
Կտավը բնանկարի ժանրի աշխատանք է, ուր պատկերված է Երևանի Կասկադը և հարող փողոցները գարնանը: Երևում է դեպի Կասկադ տանող փողոցից մի հատված: Առաջին պլանում պատկերված են ծաղկած ծառեր: Ծառերի սպիտակ ճյուղերի արանքից երևում է բարձրահարկ շենքի վերնամասը և առաջին հարկը: Ետին պլանում պատկերված են Կասկադ համալիրն իր տարբեր հարթակներով և ՀՀ խորհդայնացման 50-ամյակին նվիրված հուշահամալիրից մի հատված: Փողոցի վրա պատկերված են զբոսնող մարդիկ: Առկա են մեղմ գույներ՝ երկնագույն, դարչնագույն, կանաչ, մոխրագույն, սպիտակ երանգները: Ներքևի աջ անկյունում հեղինակի մակագրությունն է ու տարեթիվը:
Հեղինակ՝ Պետրոսյան ՊետոՍտեղծման/Արտադրման վայրը՝ ԵրևանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 2014 թ.Նյութը՝ թուղթ, ջրաներկՉափս՝ 28,8 x 32 սմ.Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԵՔՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
ՄՄ 17668