Մահախոսական, ցավակցական հոդվածներ, ասույթներ «Պայծ...
Մահախոսական, ցավակցական հոդվածներ, ասույթներ «Պայծառ տաղանդ» ընդհանուր խորագրով՝ «Երեկոյան Երևան» թերթում
Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Թերթ
Թանգարան՝ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանՆկարագրություն ՝
Մահախոսականում, մեծ վշտով խոսվում է երաժշտական արվեստում ծանր կորստի՝ կոմպոզիտորի մահվան, ինչպես նաև 20-րդ դարի երաժշտական արվեստում ունեցած նրա մեծ ծառայությունների մասին: Ստորագրված է կառավարության անդամների, գիտության և արվեստի հայտնի գործիչների կողմից: Ցավակցական հոդվածներում խոսվում է Ա.Խաչատրյանի մասին, որպես կոմպոզիտորի, ով շատ ժանրերում հարստացրել է ոչ միայն սովետական, այլև ողջ համաշխարհային երաժշտական մշակույթը իր հիանալի ստեղծագործություններով, ինչպես նաև որպես մանկավարժի, հասարակական գործչի, կոմպոզիտոր-նորարարի, իր ոճը, լեզուն, կերպարային աշխարհը ստեղծած կոմպոզիտորի մասին: Թերթում զետեղված են նաև Մ.Սարյանի, Ավ.Իսահակյանի ասույթները կոմպոզիտորի մասին: Տեքստը հայերեն է:
Հեղինակ՝ Դմ.Շոստակովիչ, Էդ.ՄիրզոյանՆյութը՝ Թուղթ, տպագիր, թերթից կտրտուկՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1978թ. 6 մայիսիթերթ՝ 1Նվիրատու՝ Վ. ՇարամբյանՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԱԽՏԹ
Հիմնական հաշվառանիշ՝
956
Բաժնեհաշվառանիշ՝
ПЛ-536