Թեմա՝
Գործվածք
Ենթաթեմա՝
Ասեղնագործ իրեր/պարագաներ
Տեսակ/ժանր՝
Այլ
Թանգարան՝ Երևան քաղաքի պատմության թանգարանՆկարագրություն ՝
Սև մահուդի վրա սպիտակ թելակարով ուրվագծված է 1 զույգ մաշիկի երես՝ ամբողջությամբ ասեղնագործված ծաղկանախշերով: Ձևվածքի կենտրոնում մեծ կարմիր ու բալագույն անցումներով ծաղիկ է, որին հաջորդում են միմյանց զուգահեռ վարդագույնի բաց և մուգ երանգներով ավելի փոքր ծաղիկներ: Ծաղկաշղթան շարունակվում է մանուշակագույն, երկնագույն, սպիտակ ու վարդագույն մանր, անկանոն դասավորված ծաղիկներով: Ծաղիկների շուրջը դասավորված, դարձյալ աստիճանաբար փոքրացող տերևները՝ գործված կանաչի երկու երանգներով, լրացնում է ծաղկաշղթան:
Ստեղծման/Արտադրման վայրը՝ ՎանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1870-ական թթ.Նյութը՝ Բուրդ, բամբակ, մետաքսՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԵՔՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
ՄՄ 17074