Մասունքատուփ

Թեմա՝  Կրոնածիսական միջոցներ Ենթաթեմա՝  Մինչքրիստոնեական պաշտամունքի և ծեսի պարագաներ Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան Նկարագրություն ՝  Մասունքատուփ, երկկանթ, գորշ, անփայլ, հարթ հատակով, գնդաձև իրանով, շուրթը ուղիղ:Կափարիչը կենտրոնում ունի ուղղահայաց, միջանցիկ անցքով բռնակ: Ուսերին ամրացված են թեքդիր կանթեր, որոնք ունեն միջանցիկ անցքեր: Իրանի վերին հատվածը զարդարված է խորաքանդակ թեք կանելյուրներով, որոնցից ներքև՝ իրանի կենտրոնով անցնում է հորիզոնական խորադիր ակոսագիծ: Հայտնաբերման վայրը՝  Կարմիր բլուր, Դամբ. № 98, Մ.98002 Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  Մ.թ.ա. 7-րդ դար Նյութը՝  Կավ Տրամագիծ (սմ)՝  հ.-5, իր.- 8 սմ, բ.-7 Հայտնաբերման ժամանակը՝  2015թ. սիստեմատիկ պեղումներ Բարձրություն (սմ)՝  8 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԷԹ Հիմնական հաշվառանիշ՝  528 Բաժնեհաշվառանիշ՝  268/16