Մասունքատուփ

Թեմա՝  Կրոնածիսական միջոցներ Ենթաթեմա՝  Մինչքրիստոնեական պաշտամունքի և ծեսի պարագաներ Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան Նկարագրություն ՝  Մասունքատուփ, երկկանթ, սև փայլեցրած։ Հարթ հատակով, գնդաձև իրանով, ուղիղ շուրթով, կենտրոնում միջանցիկ կլոր անցք ունեցող կանթերով: Ուսի վրայով անցնում է՝ երկու ներճկված ակոսագծերի մեջ հասկազարդ զարդագոտի, որից ներքև ուղղահայաց կանելյուրներ են: Իրանի փքված մասով անցնում է հորիզոնական ակոսագոտի, իսկ դրանից ներքև՝ մինչև հատակը պատկերված է ռելիեֆ կիսաշրջաններից և սուր ծայրերը վեր ուղղված անկյուններից զարդանախշ: Հայտնաբերման վայրը՝  Կարմիր բլուր, Դամբ. № 252, Մ. 252016, Տ. 252292 Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  Մ.թ.ա. 7-րդ դար Նյութը՝  Կավ Տրամագիծ (սմ)՝  հ․- 7, բ.-8 Հայտնաբերման ժամանակը՝  2016թ. սիստեմատիկ պեղումներ Բարձրություն (սմ)՝  12,5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԷԹ Հիմնական հաշվառանիշ՝  528 Բաժնեհաշվառանիշ՝  268/36