Մարգարիտներ հայ բանահիւսութեան: Բ գիրք

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Թանգարան՝  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Կազմը ամբողջական՝ շուրջթղթյա, փափուկ, կտրված, բաց երկնագույն: Կազմը և անվանաթերթը նմանատիպ ձևավորումով. կազմը շրջանակող նախշավոր եզրագծով ուղղանկյունաձև մակերեսը բաժանված է երկու հավասար մասի: Վերևի հատվածի ծաղկազարդ մակերեսին պատկերված է վաղամեռիկ կնոջ՝ Մարգարիտի լուսանկարը, օվալաձև շրջանակով: Ներքևի հատվածում, ոճավոր, թավ տառերով տպված է գրքի վերնագիրը, հատորը, հրատարակչության տեղը և թե ում է նվիրված գիրքը: Էջերը կտրտված չեն: Կազմող՝  Ե. Լալայան Էջ՝  268 Նյութը՝  Թուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Թիֆլիս - Վաղարշապատ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  Հայտնի չէ Չափս՝  17,1x25,7 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԻՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 4310