Թեմա՝
Արհեստագործության միջոցներ
Ենթաթեմա՝
Ոստայնանկության գործիքներ, հարմարանքներ
Տեսակ/ժանր՝
Ժանեկագործի մեծ մակույկ
Թանգարան՝ Փայտարվեստի թանգարանՆկարագրություն ՝
Մաքոքը ձկնաձև ուրվագծով է, մի ծայրը սլաքաձև է՝ ուրվագծի մեջ ցանցկեն կտրվածքով, որի մեջ ունի ասեղաձև գլխիկ, մյուս ծայրը շրջագծային ներփորվածության շնորհիվ ունի կողքերից ներճկված պոչեր:
Զարդային հորինվածքը երկկողմանի է:Մի երեսին երկայնական առանցքի վրա ակոսավոր շրջանակի մեջ առնված հավք է փորագրված: Հավքի տակ երկայնական ուղղությամբ շեղանկյունիների շղթա է, որի կենտրոնով գիծ է անցնում՝ շղթան բաժանելով երկու մասի: Շղթայի հիմնամասում եռանկյունի է փորագրված,որի երկու կողմերում արփանագրություն է հեղինակի անվան սկզբնատառերով և կատարման թվականով:Մյուս երեսին տասներկութերթանի վարդյակ է, որի տակ անկյունագծային խաչաձև բաժանումներ ունեցող քառակուսիների շղթա է:
Հեղինակ՝ Սերգեյ ՍպիցինՆյութը՝ փայտ՝ հաճարենիՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1982թ.Չափս՝ 34,5 x 4սմՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ՓԹ
Հիմնական հաշվառանիշ՝
1033