Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Նշաններ /շքանշան, մեդալ, կրծքանշան, տարբերանշան, դրոշմ, կնիք և այլն/
Տեսակ/ժանր՝
Մեդալ
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
«Կովկասի պաշտպանության համար» մեդալը կլոր է՝ 32 մմ տրամագծով, արույրից։ Մեդալի ճակատային մասում պատկերված է Էլբրուսի պատկերը, որի ստորոտում կան նավթային բեռնարկղեր և երեք տանկ։ Լեռների գագաթների վերևում ինքնաթիռների պատկերներ են: Շրջանագծի վերևում կա «Կովկասի պաշտպանության համար» մակագրությունը։ Մեդալը եզրագծված է խաղողի ողկույզների և ծաղիկների զարդանախշով։ Զարդանախշի վերևում հնգաթև աստղ է, ներքևում՝ ժապավենի վրա «ԽՍՀՄ» մակագրությունը՝ վրան՝ մուրճ ու մանգաղ։ Դարձերեսին «Մեր խորհրդային հայրենիքի համար» մակագրությունն է, վերևում՝ մուրճ ու մանգաղ։ Մեդալի բոլոր պատկերներն ու մակագրությունները ուռուցիկ են։ Մեդալի վերին մասում տեղադրված է անցք, որով մեդալը օղակի միջոցով միացվում է հնգանկյուն մետաղական բլոկին՝ պատված մետաքսե մուարի ժապավենով։ Ժապավենը ունի ձիթապտղի կանաչերանգ, մեջտեղում երկու երկայնական սպիտակ գծերով։
Նյութը՝ բրոնզՏրամագիծ (սմ)՝ 3Նվիրատու՝ Ժանետա Գուրգենի ՄիրզոյանՀայտնաբերման ժամանակը՝ 1986 թ.Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
6692/180
Բաժնեհաշվառանիշ՝
Դ-68/5