Թեմա՝
Կառույցներ / ճարտարապետական նյութեր
Ենթաթեմա՝
Բնակելի և հասարակական շինություններ և մանրամասներ
Տեսակ/ժանր՝
Շինություններ
Թանգարան՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանՆկարագրություն ՝
Ե.Չարենցը բնակվել է Երեւանի Սունդուկյան 6 հասցեում (հետագայում՝ Ստալինի պողոտա, Լենինի պող. 45 շենք, I մուտք, Մաշտոցի պող. 17 շենք, բն 12): Բնակարանը ունեցել է 3 սենյակ, խոհանոց, միջանցք, սանհանգույց եւ պատշգամբներ: Հատակը՝ մանրատախտակ: Խոհանոցի տարածքում եւ կից պատշգանբում պահպանվում են ՉՏԹ ֆոնդերը: Սանհանգույցի տարածքի փոխարեն կառուցվել են աստիճաններ: Բնակարանի պատերին պահպանվել են Ե.Չարենցի ընտրած գույները: Աշխատասենյակը ունի երկփեղկ երկու պատուհան, աջ կողմի պատին՝ փորվածք գրադարակների համար:
Աշխատասենյակը եւ հյուրասենյակը ունեն թիթեղյա վառարան: Հյուրասենյակի դիմացի ձախ կողմի պատերին երկփեղկ պատուհաններ են եւ դռներ, դրսից 2 պատշգամբներ: Ննջարանի դիմացի պատին երկփեղկ պատուհաններ են, աջ պատին փորվածք է, կենցաղային պարագաներ, կամ գրքեր տեղադրելու համար: ՆՆջարանն ունի աղյուսե վառարան:
Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
1 1
Հիմնական հաշվառանիշ՝
ԱԻ ՀՖ1