Թեմա՝
Գործվածք
Ենթաթեմա՝
Կտորեղեն
Տեսակ/ժանր՝
Շալ
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Քառակուսաձև տեսք ունեցող, մետաքսյա նուրբ կտորից կարված շալ է: Մի երեսին՝ կանաչ հիմնագույնի վրա, դեղին գծեր են, իսկ հակառակ կողմում՝ դեղին հիմնագույնի վրա, բալագույն գծեր: Շալի եզրերով անցնում են նեղ եզրագոտիներ: Նեղ կողմով անցնում են երկու նեղ, դեղին, իսկ մեջտեղում՝ ավելի լայն, կապույտ եզրագոտիներ: Լայն եզրով անցնում են երկու նեղ, բաց բալագույն գոտիներ, որոնց կենտրոնով անցնում է մեկ հոծ բալագույն գիծ: Այս եզրում շալն ավարտվում է կտորի եզրից ազատ թողնված թելերից կազմված ծոպերով, որոնք երկու շարք կապված են և ծայրերն ազատ են թողնված:
Ստեղծման/Արտադրման վայրը՝ ՊարսկահայքՀայտնաբերման վայրը՝ ԱրարատՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 19-րդ դ. վերջՆյութը՝ մետաքսԼայնություն (սմ)՝ 82Երկարություն (սմ)՝ 84Նվիրատու՝ Մանասեր Նազարի ԿարապետյանՀայտնաբերման ժամանակը՝ 04.08.1987թ.Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
6871/1
Բաժնեհաշվառանիշ՝
Գ-3040