Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Գիրք
Բնօրինակի անվանում՝
Միլտոնի Կորուստ դրախտին
Թանգարան՝ Հովհաննես Թումանյանի թանգարանՆկարագրություն ՝
Միլտոն, Ջոն. Միլտոնի Կորուստ դրախտին. Թարգմանեաց Հ. Արսէն Կոմիտաս Բագրատունի ի Մխիթարեանց. - Ի Վենետիկ, 1861, ի Սուրբ Ղազար: Կազմը կոշտ է, ամուր ստվարաթղթից: Կազմերեսները պատված են կաշվով՝ բալագույն-դեղնավուն կլորավուն բծերով, եզրերին դրոշմված են ոսկեգույն մանր նախշեր: Կռնակը նույնպես կաշվից է, ոսկեգույն նախշերով, վերևի մասում՝ կապույտ հիմնագույնի վրա, ոսկեգույն տառերով դրոշմված է վերնագիրը: Թերթերի եզրերը պատված են ոսկեգույն ներկաշերտով: Ֆորզացները ամուր ողորկ գունազարդ թղթից են՝ կանաչ-դեղին շեղ զոլերով և դարչնագույն աբստրակտ նախշերով: Գիրքն ունի երկու տիտղոսաթերթ՝ առաջին տիտղոսաթերթի կենտրոնում պատկերված է դրվագազարդ նախշ, ներքևի մասում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը, իսկ դարձերեսին՝ կարմիր թանաքով կնիքը: Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը կա նաև վերջին էջ 273-ի դարձերեսին: Կազմերեսները և կռնակը թեթև մաշված են:
Հեղինակ՝ Միլտոն, ՋոնԹարգմանիչ՝ Արսեն Կոմիտաս ԲագրատունիԷջ՝ [10], 273Նյութը՝ թուղթ, ստվարաթուղթ, կաշիՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1861Լայնություն (սմ)՝ 14Երկարություն (սմ)՝ 22,5Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԹԹ ԳԳ
Հիմնական հաշվառանիշ՝
536/644