Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ
Տեսակ/ժանր՝
Տեսարան
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Պատկերված է Վ. Սարդուի «Տոսկա» ներկայացումից մի հատված: Տոսկայի դերում ականավոր դերասանուհի Եկատերինա Դուրյան-Արմենյանն է, իսկ ռեժիսոր և թատերախմբի ղեկավար՝ Արմեն Արմենյանը՝ Ակարպիայի դերում: Ներկայացված է այն պահը, երբ Տոսկան դանակը ձեռքին մոտենում է Ակարպիային: Վերջինս պառկած է մորթու վրա: Հագին պալատականների սպիտակ մետաքսե կոստյում է՝ սպիտակ, երկար գուլպաներով, գլխին՝ գանգրացված սպիտակ կեղծամ: Դեմքն արտահայտում է վախ և զարմանք: Տոսկայի հագին սև հագուստ է, գլխին գցել է շղարշե գլխաշոր, ձեռքին՝ դանակ: Դեմքն արտահայտում է ատելություն:
Ստեղծման/Արտադրման վայրը՝ ԹիֆլիսՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1933թ.Չափս՝ 8.5*13.5Նյութը՝ լուսանկարչական թուղթՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
4490/8
Բաժնեհաշվառանիշ՝
Ֆ-302