Թեմա՝
Կերպարվեստ
Ենթաթեմա՝
Քանդակ
Տեսակ/ժանր՝
Կլոր քանդակ/դիցաբանական
Թանգարան՝ Ռուսական արվեստի թանգարանՆկարագրություն ՝
Կոմպոզիցիան բաղկացած է երկու կանանց ֆիգուրներից և հյուսածո ուղղահայաց զամբյուղի մեջ պառկած մերկ մանչուկից: Կինը կանգնած է, երկար, լայն զգեստով, գոտկատեղից ռելիեֆային ծալքերով, խորը բացվածքով կրծքի վրա, ¾ թևքերով, լայն ծածկոց, որը գրեթե չի թաքցնում դասական սանրվածքը, որը թափվում է ձախ ձեռքին և մարմնի մի մասին, բարձրանում է ծածկոցի վերին մասը, որը թափվում է ճկուն բարակ ծալքերով և ծածկում է բարձր ափամերձ բուսականությունը: Մյուս կինը կիսանաստած է աջ ծնկի վրա և ձեռքերը պարզել է դեպի զամբյուղը: Աջ դաստակին նեղ ապարանջան է: Նա կիսամերկ է, վարսերի երկար հարթությունը կապված է ճակատին նեղ ժապավենով՝ դիադեմայով և սանրված են մեջքին: Երկուսի դեմքերն էլ հանգիստ են և ուրախ, արված լայն, հարթ հարթություններով և դասկանորեն ընդհանրացված:
Հեղինակ՝ Կանբերվորտ Շարլ 1811-1852Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԿԱ ԿՊ-229