Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Գիրք
Թանգարան՝ Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանՆկարագրություն ՝
Կազմը՝ շուրջստվարաթղթյա, եզրավոր, ցորնագույն: Կազմին Մ.Սարյանի աշխատանքն է՝ Հայաստանը բնորոշող բնապատկեր /1932/, որի կենտրոնում գեղագիր տառերով տպված է գրքի վերնագիրը: Կազմի վերին եզրին կապույտ գլխատառերով տպված է հեղինակի անունը, ստորին եզրին՝ հրատարակչությունը, տեղը և թիվը: Գրքի կողին ևս կապույտ տառերով տպված է հեղինակի անունը: Կազմի հետևի երեսը շրջանակված է կապույտ, նեղ եզրագծերով, որի ներսում՝ ստորին եզրի ձախ անկյունում, ռուսերեն, կապույտ տառերով տպված են գրքի մատենագիտական տվյալները: Անվանաթերթին ևս, կարմիր եզրագծերով ուղղանկյան ներսում, կարմիր և սև տառերով տպված են գրքի մատենագիտական տվյալները: Ճակատանկարը Մ.Սարյանի գծանկար աշխատանքը՝ «Գուրգեն Մահարու դիմանկարը» և ստորագրության ֆաքսիմիլեն: Ֆորզացը գունավոր՝ կարմիր և դեղին գույնով նկարված սարեր, քաղաքի և գյուղի աշխատանքը բնորոշող պատկերներ՝ արդյունաբերական գործարան և հողը հերկող գյուղացին /սև և գորշ գույն/: Տիտղոսաթերթին՝ Գեղամ Աֆրիկյանի ինքնագիրը:
Հեղինակ՝ Գուրգեն ՄահարիԷջ՝ 314Նյութը՝ Թուղթ, ստվարաթուղթՍտեղծման/Արտադրման վայրը՝ ԵրևանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1933թ.Չափս՝ 14,2x20,1Նկարիչ-Ձևավորող՝ Մ. ՍարյանՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԱԻՏԹ
Հիմնական հաշվառանիշ՝
ՄՄ 3227