Թեմա՝
Կարասի
Ենթաթեմա՝
Սեղանի սպասք
Տեսակ/ժանր՝
Մրգաման
Թանգարան՝ Երևան քաղաքի պատմության թանգարանՆկարագրություն ՝
Մրգաման՝ օվալաձև մակերեսով, ունի խաղողի ողկույզներով դրվագված չորս փոքր ոտքեր, հարթ հատակ՝ կենտրոնում փոքրիկ կլոր անցքով, գոգավոր մետաղահյուս ցանցկեն իրան: Շուրթը ոճավորված է, եզերված խաղողի ողկույզներով և տերևներով հյուսված ելուստավոր զարդագոտիով: Նման մի զարդագոտի էլ դրսի կողմից դրվագված է հատակի եզրագծին: Մրգամանը պատրաստել է նվիրատուի՝ Սոսի Ղազարյան-Գևոնյանի հայրը՝ ոսկերիչ, սիրիահայ Տրդատ Ղազարյանը:
Վարպետ՝ Տրդատ ՂազարյանՏրամագիծ (սմ)՝ 20 սմԲարձրություն (սմ)՝ 9 սմՆյութը՝ մելքիորՍտեղծման/Արտադրման վայրը՝ Սիրիա, ք. ԴամասկոսՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 20-րդ դարի 30-ական թթ.Նվիրատու՝ Սոսի Ղազարյան-ԳևոնյանՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԵՔՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
ՄՄ 17702-3