Մրգաման

Թեմա՝  Կարասի Ենթաթեմա՝  Սեղանի սպասք Տեսակ/ժանր՝  Մրգաման Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Մրգաման՝ օվալաձև մակերեսով, ունի խաղողի ողկույզներով դրվագված չորս փոքր ոտքեր, հարթ հատակ՝ կենտրոնում փոքրիկ կլոր անցքով, գոգավոր մետաղահյուս ցանցկեն իրան: Շուրթը ոճավորված է, եզերված խաղողի ողկույզներով և տերևներով հյուսված ելուստավոր զարդագոտիով: Նման մի զարդագոտի էլ դրսի կողմից դրվագված է հատակի եզրագծին: Մրգամանը պատրաստել է նվիրատուի՝ Սոսի Ղազարյան-Գևոնյանի հայրը՝ ոսկերիչ, սիրիահայ Տրդատ Ղազարյանը: Վարպետ՝  Տրդատ Ղազարյան Տրամագիծ (սմ)՝  20 սմ Բարձրություն (սմ)՝  9 սմ Նյութը՝  մելքիոր Ստեղծման/Արտադրման վայրը՝  Սիրիա, ք. Դամասկոս Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դարի 30-ական թթ. Նվիրատու՝  Սոսի Ղազարյան-Գևոնյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 17702-3