Նախագիծ-նախահաշիվ

Թեմա՝  Կառույցներ / ճարտարապետական նյութեր Ենթաթեմա՝  Կոթողներ Տեսակ/ժանր՝  Հուշարձան Բնօրինակի անվանում՝  Արմավիրի մարզ, գ. Տարոնիկ, Մեծամոր պատմահնագիտական արգելոց-թանգարան Թանգարան՝  Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն Նկարագրություն ՝  Մեծամորի շքամուտքի և ավտոկանգառի նախագիծ: Գիրք՝ վարդագույն կազմով: Կազմի վրա առկա է խունացած տիտղոսաթերթ, որի վրա գրված է՝ «ՀՍՍՀ ՄԽ առընթեր պատմության և կուլտուրայի հուշարձանների պահպանման և օգտագործման վարչության նախագծային գրասենյակ, Մեծամոր պատմա-մշակութային արգելավայր թանգարան, հատոր նո.1, գիրք նո. 1 մաս ճարտարապետա-շինարարական և նախահաշիվ, շքամուտքի և ավտոկանգառի նախագիծ, ք. Երևան-1980 թ.»: Բաղկացած է՝ բովանդակություն՝ 1 թերթ, նախագծի կազմը՝ 1 թերթ, 3 թերթ ծալված գծագիր, տիտղոսաթերթ՝ 1 թերթ, նախահաշիվ՝ 3 թերթ, ծավալների հաշվարկ՝ 3 թերթ, ընդամենը՝ 12 թերթ: 1-ին գծագրի գծագրական շտամպի վրա գրված է՝ գլխավոր հատակագիծ, 1. Շքամուտք և ավտոկանգառ Մ1=200 2. Կտրվածք 1-1, գծագրի չափսերը բացված՝ լայն. 74 սմ, երկ. 43 սմ, 2-րդ գծագրի գծագրական շտամպի վրա գրված է՝ գլխավոր մուտք, ճակատ “Ա” առանցքով ըստ Ա-Ա; հանգույց №1, գծագրի չափսերը բացված՝ լայն. 63 սմ, երկ. 43 սմ, 3-րդ գծագրի գծագրական շտամպի վրա գրված է՝ գլխավոր մուտք, 1. Հատակագիծ ըստ 0-500 նիշի 2. կտրվածք 1-1 3. Ճակատ “Բ” առանցքով մանրամասներ, գծագրի չափսերը բացված՝ լայն. 63 սմ, երկ. 43 սմ: Կազմի վերևի ձախ անկյունում առկա են ՊՄՊ ծառայության դրոշմն ու ծածկագիրը, իսկ ներքևի աջ անկյունում՝ Նախագծային ինստիտուտի դրոշմը, հին համարը, ամսաթիվը: Տիտղոսաթերթի վերևում առկա է հուշարձանների պահպանման և օգտագործման վարչության կնիքը, Մ. Մինասյանի ստորագրությունը, իսկ ներքևում՝ Նախագծային գրասենյակի կնիքը և Թ. Գևորգյանի, Հ. Թելումյանի, Տ. Սանդոյանի, Ա. Հակոբյանի ստորագրությունները։ Հեղինակ՝  Տ. Սանդոյան Ստեղծման/Արտադրման վայրը՝  Հայաստան, Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1980 թ. Նյութը՝  թուղթ /կազմը՝ ստվարաթուղթ/ Չափս՝  լայն. 20.5 սմ, երկ. 29 սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՊԾ Հիմնական հաշվառանիշ՝  ԳԳ 322 Բաժնեհաշվառանիշ՝  ՆՆ 72/11