Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Փոստային կապի միջոցներ
Տեսակ/ժանր՝
Նամականիշ
Թանգարան՝ Երևան քաղաքի պատմության թանգարանՆկարագրություն ՝
Նամականիշ՝ կազմված երկու մասից: Հայ-բելառուսական համատեղ թողարկում: Ձախ կողմի դրոշմանիշի վրա Վ. Ի. Լենինի և «Հաղթանակ» հրապարակներն են պատկերված, որոնց մեջտեղում՝ Մինսկի զինանշանը: Վերին ձախ կողմում հայերեն և անգլերեն գրված է՝ «Հայաստան», իսկ կենտրոնական մասում՝ «Մինսկ 200»: Գեղաթերթիկի վերին հատվածում բելառուսերեն դրոշմանիշի անվանումն է, որից աջ՝ Բելառուսիայի դրոշը: Աջ դրոշմանիշի վրա՝ ձախ կողմում, Կասկադ համալիրում գտնվող Հայաստանը որպես առաջին քրիստոնյա երկիր հուշարձանն է պատկերված, կենտրոնում՝ Երևանի զինանշանը, իսկ աջ կողմում՝ Հանրապետության հրապարակին կից մի հատված՝ Ազգային պատկերասրահի շենքով: Դրոշմանիշի վերին կենտրոնական մասում հայերեն և անգլերեն գրված է՝ «Հայաստան», իսկ ներքևի կենտրոնական հավածում՝ Երևան 200»: Գեղաթերթիկի վերին մասում հայերեն դրոշմանիշի անվանումն է, որից ձախ՝ ՀՀ պետական դրոշը: Եզրերը՝ ատամնավոր:
Նյութը՝ թուղթՍտեղծման/Արտադրման վայրը՝ ԿանադաՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 2011 թ.Չափս՝ 104 x 61 մմՆվիրատու՝ «Հայփոստ» ՓԲԸՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԵՔՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
ՄՄ 17635-15