Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Փոստային կապի միջոցներ
Տեսակ/ժանր՝
Նամականիշ
Թանգարան՝ Երևան քաղաքի պատմության թանգարանՆկարագրություն ՝
Նամականիշ՝ Զանգեզուրի ազգային տարազ: Դիմերեսին Զանգեզուրի ավանդական տարազով տղամարդ և կին պատկերված: Տղամարդու ուսից խնձորներով լի խուրջին է կախված, կնոջ ուսին՝ սափոր: Վերին ձախ անկյունում՝ նամականիշի անվանական արժեքը՝ «250»: Ստորին ձախ անկյունում հայերեն և անգլերեն գրված է՝ «Հայաստան», որից ներքև՝ թողարկման տարեթիվը՝ «1999»: Իսկ աջ անկյունում՝ հայերեն և անգլերեն գրված է՝ «Զանգեզուր»: Գեղաթերթիկի ստորին հատվածում Հայաստանը պատկերող քարտեզի մի հատված է պատկերված: Եզրերը՝ ատամնավոր:
Նյութը՝ թուղթՍտեղծման/Արտադրման վայրը՝ ԵրևանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1999 թ.Չափս՝ 48 x 27 մմՆվիրատու՝ «Հայփոստ» ՓԲԸՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԵՔՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
ՄՄ 17635-27