Նամականիշ «HEMICHROMIS FASCIATUS»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փոստային կապի միջոցներ Տեսակ/ժանր՝  Նամականիշ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Սպիտակ հիմնագույնի վրա պատկերված են տարբեր չափերի, հակառակ ուղղությունների նայող երկու ձուկ: Առաջին պլանում խոշոր ձուկ է՝ մարմինը կապտականաչավուն , պոչը՝ փռված, երկու փոքր լողակով, մեկը՝ փորի վրա, մյուսը՝ ողնաշարի: Ձկան գլխի կենտրոնում կա խոշոր, սպիտակ աչք, բերանը կիսաբաց է: Վերին աջ անկյունում պատկերված է երկրորդ փոքր ձուկը՝ կապույտ մարմնով, կարմիր լողակներով և պոչով: Նամականիշի ստորին աջ անկյունում ֆրանսերեն գրված է «HEMICHROMIS FASCIATUS REPUBLIQUE DE GUINEE 45 F »: Լայնություն (սմ)՝  3,5 Երկարություն (սմ)՝  4,7 Նյութը՝  Թուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Գվինեա Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1980 թ. Նվիրատու՝  Մամադի Ֆալլոկեյտա Հայտնաբերման ժամանակը՝  1983 թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  4880/ 63-60 Բաժնեհաշվառանիշ՝  ԱԺԱ-10