Նամակ-ձեռագիր Արամ Խաչատրյանից Զավեն Վարդանյանին (...
Նամակ-ձեռագիր Արամ Խաչատրյանից Զավեն Վարդանյանին (Հայաստանի արվեստի վարչության պետ)
Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Փոստային կապի միջոցներ
Տեսակ/ժանր՝
Նամակ
Թանգարան՝ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանՆկարագրություն ՝
Նամակում Խաչատրյանը խոսում է բալետի պարուհի Նինա Անիսիմովայի մասին, ցուցումներ տալիս Հայաստանում «Գայանե» բալետի բեմադրման հետ կապված փոփոխությունների հարցում: Նա առաջարկում է Զավեն Վարդանյանին գնել իր 10 մանկական պիեսները մանկական երաժշտական դպրոցների համար: Կոմպոզիտորը պատմում է չափազանց զբաղվածության, զինվորական դիրիժորների ավարտական քննությունների հանձնաժողովի նախագահ նշանակվելու և Կոմպոզիտորների միության առաջիկա համագումարին պատրաստվելու մասին:
Լայնություն (սմ)՝ 14Երկարություն (սմ)՝ 21.4թերթ՝ 2Նյութը՝ Թուղթ, սև թանաքՍտեղծման/Արտադրման վայրը՝ ՄոսկվաՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 27 մայիսի, 1947թ.Նվիրատու՝ Արմեն ԲուդաղյանՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԱԽՏԹ
Հիմնական հաշվառանիշ՝
8342
Բաժնեհաշվառանիշ՝
ԵԳՁ- 455