Թեմա՝
Չդասակարգված առարկաներ
Ենթաթեմա՝
Չդասակարգված առարկաներ
Տեսակ/ժանր՝
Մետաղական
Թանգարան՝ Երևան քաղաքի պատմության թանգարանՆկարագրություն ՝
Նավթավառ (կերասինկա) «Ehrich & Graetz» ֆիրմայի- կլոր հիմքով ամբարից, որի մի կողմում գտնվող ելուստավոր կլոր անցքից լցվել է վառելանյութը, երկու կողմերում փայտե բռնակներ են, վերնամասում տեղադրված են զույգ պատրույգները և դրանք կարգավորող մեխանիզմը՝ զույգ ձողերով և պտուտակներով, որոնց մակերեսին, հախճապակու վրա, ձեռնարկության լոգոն է՝ երկու դրագոնատիպ ծովաձի, կենտրոնում արև: Ամբարի վրա տեղադրված է ջերմային խողովակը՝ մի կողմում փոքրիկ պատուհանով՝ կրակի բարձրությունը տեսնելու համար: Ջերմային խողովակի վրա նստած է նավթավառի գլխանոցը (конфорка): Այսպիսի նավթավառները լայնորեն օգտագործվել են Երևանում 20-րդ դարի 50-ական թթ. կերակուր պատրաստելու համար: Պատկանել է նվիրատուի տատիկին: Ամբարի վրա փորագրված է. «EHRICH & GRAETZ BERLIN GRAETZKOCHER № 1»:
Ստեղծման/Արտադրման վայրը՝ Գերմանիա, ք. ԲեռլինՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 20-րդ դարի սկիզբՆյութը՝ պղինձ, պողպատ, փայտ, պատրույգՏրամագիծ (սմ)՝ 23 սմԲարձրություն (սմ)՝ 33 սմՆվիրատու՝ Գոհար ԳևորգյանՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԵՔՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
ՄՄ 17776