Թեմա՝
Չդասակարգված առարկաներ
Ենթաթեմա՝
Չդասակարգված առարկաներ
Տեսակ/ժանր՝
Մետաղական
Թանգարան՝ Երևան քաղաքի պատմության թանգարանՆկարագրություն ՝
Նավթավառ (կերասինկա)- կլոր հիմքով ամբարը մի կողմում ունի ելուստավոր կլոր անցք, որտեղից լցվել է վառելանյութը, երկու կողմերում փայտե բռնակներ, վերնամասում զույգ պատրույգներ, որոնք կարգավորվում են երկար ձողերից և պտուտակներից կազմված մեխանիզմով: Ամբարի վրա տեղադրված է ջերմային խողովակը՝ մի կողմում փոքրիկ պատուհանով՝ կրակի բարձրությունը տեսնելու համար: Ջերմային խողովակի վրա նստած է բացվող գլխանոցը (конфорка): Այսպիսի նավթավառները լայնորեն օգտագործվել են Երևանում 20-րդ դարի 50-ական թթ. կերակուր պատրաստելու համար: Պատկանել է նվիրատուի տատիկին՝ Մարիամ Նազարյանին: Ամբարի վրա կա անընթեռնելի մակագրություն: Պտուտակների վրա, հախճապակու մեջ, դրված է ձեռնարկության տարբերանշանը:
Ստեղծման/Արտադրման վայրը՝ Գերմանիա, ք. ԲեռլինՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 20-րդ դարի սկիզբՆյութը՝ պղինձ, պողպատ, պատրույգ, արծնՏրամագիծ (սմ)՝ 22 սմԲարձրություն (սմ)՝ 33 սմՆվիրատու՝ Թագուհի ԱգլինցյանՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԵՔՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
ՄՄ 17780-1