Նավթավառ (կերասինկա)

Թեմա՝  Չդասակարգված առարկաներ Ենթաթեմա՝  Չդասակարգված առարկաներ Տեսակ/ժանր՝  Մետաղական Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Նավթավառ (կերասինկա)- կլոր հիմքով ամբարը մի կողմում ունի ելուստավոր կլոր անցք, որտեղից լցվել է վառելանյութը, երկու կողմերում փայտե բռնակներ, վերնամասում զույգ պատրույգներ, որոնք կարգավորվում են երկար ձողերից և պտուտակներից կազմված մեխանիզմով: Ամբարի վրա տեղադրված է ջերմային խողովակը՝ մի կողմում փոքրիկ պատուհանով՝ կրակի բարձրությունը տեսնելու համար: Ջերմային խողովակի վրա նստած է բացվող գլխանոցը (конфорка): Այսպիսի նավթավառները լայնորեն օգտագործվել են Երևանում 20-րդ դարի 50-ական թթ. կերակուր պատրաստելու համար: Պատկանել է նվիրատուի տատիկին՝ Մարիամ Նազարյանին: Ամբարի վրա կա անընթեռնելի մակագրություն: Պտուտակների վրա, հախճապակու մեջ, դրված է ձեռնարկության տարբերանշանը: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Գերմանիա, ք. Բեռլին Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դարի սկիզբ Նյութը՝  պղինձ, պողպատ, պատրույգ, արծն Տրամագիծ (սմ)՝  22 սմ Բարձրություն (սմ)՝  33 սմ Նվիրատու՝  Թագուհի Ագլինցյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 17780-1