Նավթավառ տաքացնող (ֆուջիկա)

Թեմա՝  Չդասակարգված առարկաներ Ենթաթեմա՝  Չդասակարգված առարկաներ Տեսակ/ժանր՝  Մետաղական Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Նավթավառ տաքացնող (ֆուջիկա)- կարմիր գույնի ամբարի և եզրի մետաղե շրջանակի վրա տեղադրված են վառելանյութի քանակը ստուգող չափիչ սարք, բազմանկյուն գլխիկով խցան՝ ամբարի մեջ վառելանյութ լցնելու և պտուտակ՝ պատրույգի բարձրությունը կարգավորելու համար: Ամբարի կենտրոնի քառակուսի հիմքով սարքից դուրս եկող ջերմությունը տաքացնում է մետաղե ոտքերի վրա ամրացված ցանցապատ գլանը՝ վերևում մետաղե շրջանակով, որին երկու կողմերից ամրացված է բարակ բռնակը: Շրջանակը ծածկված է կարմիր գույնի, մակերեսին մեծ անցքերով կափարիչով: Ունի լատինատառ գրություն: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Կորեա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1990-ական թթ. Նյութը՝  մետաղ, պատրույգ, արծն Տրամագիծ (սմ)՝  27 սմ Բարձրություն (սմ)՝  47 սմ Նվիրատու՝  Թագուհի Ագլինցյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 17780-2