Նավթավառ

Թեմա՝  Լուսավորության / ջեռուցման միջոցներ Ենթաթեմա՝  Տաքացնելու/եփելու միջոցներ Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Հրազդանի երկրագիտական թանգարան Նկարագրություն ՝  Նավթավառ, կլորավուն, չորս ոտքերով, բաղկացած երեք հիմնական մասերից՝ հատակի մաս, նավթ լցնելու համար, որի վրա գտնվում են երեք պատրույգների դուրս գալու համար լայնությամբ բարձր, նեղ անցքերը՝ իրենց երեք կլոր կարգավորիչներով և նավթ լցվող մասը իր փականով-միջին մաս՝ չորս հենման ոտքով, որը ոտքերի ներսի կողմով ամրանում է ներքևի մասին, իսկ կողքերից կան երկու թևիկներ՝ նավթավառը բռնելու համար-իրանի գլանաձև մաս՝ միջին մասի վրա հենվող, որի վրա կա կլոր անցք 2 սմ տրամագծով, որի ներքևում ռուսերեն տառերով գրված է ,,Горящую керосинку не заправляйте и не оставляйте без присмотра'': Գլանաձև մասի վերևում առանձին դրվում է ճաղավանդակը, որի վրա դրվում է տաքացվող ամանը: Ստեղծման/Արտադրման վայրը՝  ԽՍՀՄ Հայտնաբերման վայրը՝  ք.Հրազդան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դարի 2-րդ կես Նյութը՝  Ալյումին, երկաթ Տրամագիծ (սմ)՝  Տր. վերևում-23սմ, ներքևում-22սմ Բարձրություն (սմ)՝  23սմ Նվիրատու՝  Ա.Գալստյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԵԹ Հիմնական հաշվառանիշ՝  ԳՄ 1605 Բաժնեհաշվառանիշ՝  ԱԶԳ 352