Թեմա՝
Կերպարվեստ
Ենթաթեմա՝
Քանդակ
Տեսակ/ժանր՝
Կլոր քանդակ/անիմալիստական քանդակ
Թանգարան՝ Ռուսական արվեստի թանգարանՆկարագրություն ՝
Կոմպոզիցիան ներկայացնում է երիտասարդ, նժույգ հեծած, փափուկ, սրածայր գլխարկով, լայն շապիկով, բացված օձիքով, երկար քշտած թևքերով, լայն անդրավարտիքով տղամարդու: Վերջինս երկար ուղիղ օղակապարանով (որի վերջը ամրացված է մեկ այլ ձիու գլխին) սանձահարում է, ծառս կանգնած հզոր նժույգի: Ձին պատկերված է՝օդում գտնվող, ծնկների հատվածում ծալված առջևի ոտքերի վրա, ծածանվող բաշով և պոչով: Ռելիեֆային ձևով են արված կողերը, զարգացած մկանները, վզի, ոտքի, բերանի հատվածքը բաց է: Արձանախումբը տեղադրված է բարձր օվալաձև պատվանդանի վրա, որի վերևի հատվածը ձևավորված է բարձր ռելիեֆով, որը արտահայտում է հիմքի ուրվագիծը:
Հեղինակ՝ Եվգենի Եվգենևիչ Լանսերե 1848-1886Ստեղծման/Արտադրման ժամանակը՝ 19-րդ դարի վերջՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԿԱ ԿՊ-232