Թեմա՝
Կերպարվեստ
Ենթաթեմա՝
Գեղանկար
Տեսակ/ժանր՝
Դիմանկար
Թանգարան՝ Ռուսական արվեստի թանգարանՆկարագրություն ՝
Նկարի գրեթե ողջ մակերեսը զբաղեցնում է կնոջ՝ մինչև ծնկերը պատկերված ֆիգուրը: Նա հագին ունի կիտրոնադեղին անձրևանոց կամ խալաթ՝ մանուշակագույն-դարչնագույն օձիքի սրտաձև բացվածքով, իսկ ձեռքին կա դեղնա-կանաչ, մանուշակագույն կտոր: Գլուխը փոքր-ինչ իջեցրած է. նա ակնոցի տակից նայում է գործվածքին: Ճակատը լայն է ու բաց: Մազերը ուղիղ են հարդարված, մեջտեղից կոկիկ սանրված են: Նրա կողքին՝ ձախից, անհասկանալի առարկա է, հնարավոր է՝ հագուստ կամ կտոր, քանի որ ծալված է:
Նկարի ոճը սահուն է ու ընդհանրական:
Հեղինակ՝ Ժյոգին (Շեխտել) Լև Ֆյոդորովիչ 1892-1969Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԿԱ ԿՊ-77