Նոթատետր

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փաստաթղթեր Տեսակ/ժանր՝  Ծոցատետր Թանգարան՝  «Ցեղասպանության թանգարան ինստիտուտ» հիմադրամ Նկարագրություն ՝  Պատկանել է Լաֆճեան Փիրուզայի (ծնված՝ Կեսարիայի Թալաս քաղաքում 1894-96թթ., մահացած՝ 1975թ. Երևանում) ամուսնուն՝ Հարություն Թահմազյանին (ծնված՝ 1890-95թթ., սպանվել է 1915թ. տարագրության ճանապարհին): Կինը որպես մասունք նոթատետրը պահել է, նոթատետրի առաջին էջում առկա է ձեռագիր գրություն՝ «Գրպանի տետր Ս. Թ. Թահմազեանի 1903թ Սունգուրլու»: Առաջին գրառումը արված է 1903թ. սեպտեմբերի 27-ին, վերջինը՝ 1915թ. հունիսի 27-ին: Նյութը՝  կտոր, թուղթ Չափս՝  13.5x7.5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀՑԹԻ Բաժնեհաշվառանիշ՝  277