Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Հանդես
Թանգարան՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանՆկարագրություն ՝
Շապիկը սպիտակ եվ մոխրագույնի համադրությամբ է, սեվ տառերով:
Ա. Զաքարյանը հաղորդում է, որ Յոթ բալլադ մտահաղացումով իսկ անհերքելի աղերսներն ունի «Բոռի» հետ, եվ դա թելադրված է 1920-ի մայիս -սեպտեմբեր ամիսների Չարենցի կյանքի ծանր հանգամանքներով: Ամեն առումով Չարենցը Բոռ էր այդ ժամանակներւում, բայց գուցեեվ այն օրից, երբ ճակատագրական ներքնատեսությամբ գրական անուն էր ընտրել Չարենցը... Յոթը բալլադների ստեղծման օրերին Բոռին հարազատ էր նաեվ Արմ. Տիգրանյանի հանդեպ տածած սիրո դրամատիկ հանգույցով, որը ինչպես վոյնիչի վեպում, Ջեմմայի հանդեպ տածած սերը,- կարոտալից դառը մորմոքներով միահյուսված է բանաստեղծի հայրենացավին: Անօգնական մի սեր, որը «Շանկարոտներ» բալլադում վերաճում է անմխիթար գանգատի, հայրենացավին ձոնված բանաստեղծի «սրտի վրա» նվագում նմանօրինակ բազմաձայն աղեկտուր կսկիծով: 1921, 18 հունիսի Երեվան տարեվթով Լեյլիին հասցեագրած նամակում Չարենցը գրում է «Ձեզ համար յոթը բալլադ եմ գրել գրել» Մի բալլաի վերնաագիրն է. Խեղկատակ» նշ. է «Շուտ», Ես եմ :-խեղկատակ Ոչինչ, լավ է, նշանակում է` սուտ է..» Այս տողերը առիթ են տալիս լրջորեն խորհելու 1921թ. գարնան ու ամռան ամիսների Հ-ի կացության շուրջը: Հենց այդ օրերին` 1921թ.-ի մարտի 16-ին կնքվեց այն պայմանագիրը, որով Հ-ից զավթեցին Կարսի մարզն ու Սուրմալուի գավառը, Նախիջեվանի մարզը կցվեց Ադրբեջանին, սիկ կարճ ժամանակից, 1921թ. հուլիսի 5-ին Թիֆլիսում Ստալինի դավադիր ջանքերով այժմ էլ Լ. Ղարաբաղը կցվեց Ադրբեջանին, հայրենիքի մկրատման կսկիծով էլ նրա անդրադառնալու յոթը բալլադին եվ դրանց ամեն տողի հետ իր հոգու «որբացած ճշմարտությամբ» մոլեգին խռովքով ասել-վերատպել է «նորից նահանջելու» «Անկումների սարսափը».....
Անվանաթերթի ներքեվում ՉՏԹ կնիքն է:
Նյութը՝ կավճապատ թուղթՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
4552
Հիմնական հաշվառանիշ՝
ՀՖ 6818