Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Թերթ
Թանգարան՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանՆկարագրություն ՝
Հոդվածը Պակ-ի արխիվում
Բակունցի Գործ-4131, ֆոնդ-3036., 8 հատորով, բոլոր հատորներում 834 վավերագրի մասեր:Սա ամենամեծ գործն է, սկսած 1936թ. մայիսի 21-ից նոյեմբերի 10-ը եւ հետո: Սա նաեւ խմբային գործ է` ողբերգական ճակատագրով դատապարտվածներ` Ն. Ստեփանյանի, Դ. Տեր-Սիմոնյանի, Ս. Գալոյանի, Ռ. Աղամալյանի..... մասին: Դատական մարմինները խմբի պարագլուխ են համարել Ն. Ստեփանյանին, իսկ առավել եռանդուն ղեկավարներ` Ա. Բակունցին եւ Ե. Չարենցին: Այս գործի մեջ կան վավերագրեր նաեւ Ե. Չարենցի , Վ. Թոթովենցի եւ այլոց մասին: Ն. Ստեփանյանի հանցավոր գործունեությունը բացահայելու համար գործին կցվել են քաղվածքներ տասնութ անձանց հարցաքննություններից /42/:
Հոդվածում նշվում է նաեւ ամենալուսավոր, ամենապայծառ, «արցունքի պես ջինջ» գրողի հարցաքննությունների ժամանակ տրված պատասխանները Չարենցի հետ ունեցած կապի մասին: Տպագրված է նաեւ Բակունցի երկու նամակները` ուղղված ՀԽՍՀ ներքին գործերի ժողկոմին, որտեղ խոսվում է նաեւ Ն. Զարյանի` բոլոր միջոցներով Բակունցին հարվածելու մասին ...:
Հայ արձակի շողուն աստղը մարեց 1937թ. հուլիսի 8-ին: Անմեղ նահատակը արդարացվել է 1955թ. մարտի 2-ին:
Էջ՝ 4Նյութը՝ թուղթ, տպագիրՍտեղծման/Արտադրման վայրը՝ ԵրևանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1990, հոկտեմբերի 26Չափս՝ 59,7x42սմՏպարան՝ Հկկ կենտկոմի հրատարակչության տպարան, Օրձոնիկիձեի պող.2Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
4608
Հիմնական հաշվառանիշ՝
Հֆ 6864