շաբաթաթերթ «Գրական թերթ»-8/2605/., «Եղիշե Չարենց»,...
շաբաթաթերթ «Գրական թերթ»-8/2605/., «Եղիշե Չարենց», «Իմ ժամանակակիցները» անտիպ գրքից հատված
Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Թերթ
Թանգարան՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանՆկարագրություն ՝
Նյութը խմբագրությանը տրամադրել է Ն. Զարյանի այրին` արձակագիր Անժելա
Ստեփանյանը: Հուշը Ն. Զարյանը գրել է հոգեկան ծանր վիճակում, մահից առաջ:
Ըստ հեղինակի տողերի` Չարենցը մեր գրականության եւ իր կյանքի մեջ մտավ ինպչես գարնանային ամպի որոտ, մեծ հակասությունների եւ մեծ կրքերի բանաստեղծ, մարդ ու քաղաքացի: Նա նշում է նաեվ` Չարենցն առաջարկել է իրեն ստեղծել տաղանդավոր գրողների բլոկ եւ հողմացրիվ անել գրական խուժանը: Այս մասին տեղյակ է պահել Ալազանին, իսկ վերջինս էլ ամեն ինչ պատմել էր խանջյանին, որից հետո Չարենցին վտարել են գրողների միությունից:Չարենցը նամակներ է գրել Բերիային, Գորկուն, Ստալինին: Բերիան Չարենցին հրավիրել է Թիֆլիս,
զրուցել, վերականգնել Գրողներ միության մեջ եւ յոթ հազար ռուբլի փող տվել,- գրում է Ն. Զարյանը:
Չարենցի Ճակատագրի մեջ այդ օրերին վճռակլան դեր է խաղացել նաեվ Մ. Արմենի նամակը` ուղղված ԿԿ առաջին քարտուղար Ամատունուն,ուր խոստովանում է, որ իրենց խմբակը իրոք նացիոնալիստական էր եւ խմբակի ղեկավարներն էին Չարենցն ու Բակունցը , իսկ ինքն ու Գ. Մահարին միայն խաբված էին: Չարենցը բանտում մեռավ, որովհետեվ նրան մորֆի չտվին, առանց դրա նա էլի կմեռներմիայն թե ազատության մեջ»,- գրում է Ն. Զարյանը:
Հեղինակ՝ Ն. ԶարյանԷջ՝ 8Նյութը՝ թուղթ, տպագիրՍտեղծման/Արտադրման վայրը՝ ԵրևանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 2000, հուլիսի 21Չափս՝ 42,5 x 30 սմՆվիրատու՝ Ալբերտ ԻսոյանՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Հիմնական հաշվառանիշ՝
Հֆ 7438