Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ
Տեսակ/ժանր՝
Նեգատիվ
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Պատկերված է Երևանի Ալավերդյան փողոցի № 9 շենքի ճակատային մասի ձախ թևը։ Շենքը երկուսուկես հարկանի է՝ շարված սրբատաշ քարից։ Ձախ կողմում շքամուտքն է, որի անմիջապես վերևը փոքրիկ պատշգամբ է կամարակապ, կողքերից որմնամույթերով, վերևից փորագիր նախշերով մեկ դուռ և մեկ լուսամուտ։ ։ Առաջին հարկի լուսամուտները ուղղանկյուն բացվածքով են , երկրորդ հարկինը՝ կամարակապ բացվածքով։ Լուսամուտները եզրերից, վերևից ու ներքևից ոճավորված են։ Շենքը ունի քիվ, որը հենվում է զույգ-զոիյգ ելուստների վրա, որոնց միջև ընկած տարածությունը նախշազարդված է։ Նկուղային հարկի լուսամուտները փոքր քառակուսի բացվածքներով են և երկաթե վանդակաշարով։
Նյութը՝ լուսանկարչական ժապավենՍտեղծման/Արտադրման վայրը՝ ԵրևանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1981թ.Չափս՝ 6.1*6.1Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
3342/74
Բաժնեհաշվառանիշ՝
Ֆ-178