Շքանշան՝ «Մշակույթի բնագավառում ունեցած վաստակի հա...
Շքանշան՝ «Մշակույթի բնագավառում ունեցած վաստակի համար»՝ շնորհված Ա.Խաչատրյանին ֆաշիզմից Ռումինիայի ազատագրման 30-ամյակի առթիվ. 1 հոկտեմբերի, 1974թ.:
Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Նշաններ /շքանշան, մեդալ, կրծքանշան, տարբերանշան, դրոշմ, կնիք և այլն/
Տեսակ/ժանր՝
Շքանշան
Թանգարան՝ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանՆկարագրություն ՝
Շքանշանը շնորհվել է կոմպոզիտորին «Մշակույթի ոլորտում վաստակի համար»: Սպիտակ էմալապատ մետաղից է, ութ գագաթանի աստղի տեսքով: Աստղերի ծայրերին տեղադրված են փոքրիկ մետաղե աստղիկներ: Շքանշանի միջնամասում կա սպիտակ շրջանակ, որի վրա տեղադրված է ջահ՝ շուրջը ազգային զարդանախշով կապույտ օղակ: Զարդանախշի միջնամասում պատկերված է Ռումինիայի ազգային դրոշը: Դարձերեսին կա ամրակ: Շքանշանը դրված է կարմիր գույնի հատուկ արկղիկի մեջ, որի ստորին հատվածում տեղադրված է շքանշանի շերտաձողիկը: Արկղիկի վրա ոսկե տառերով ռուսերենով գրված է «Շքանշան՝ մշակույթի ոլորտում վաստակի համար»:
Նյութը՝ ՄետաղՍտեղծման/Արտադրման վայրը՝ Ռումինիա, ԲուխարեստՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1974 թ.Նվիրատու՝ Կարեն Արամի ԽաչատրյանՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԱԽՏԹ
Հիմնական հաշվառանիշ՝
396
Բաժնեհաշվառանիշ՝
ЛВД - 182