Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Գիրք
Բնօրինակի անվանում՝
QUI SOMMES - NOUS ?
Թանգարան՝ Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանՆկարագրություն ՝
Կազմը ամբողջական, շուրջգործվածքյա, մուգ կապույտ գույնի: Բաց մոխրագույն շրջանակի ուղղանկյան մեջ՝ վերևի մասում գրքի վերնագիրն է: Կենտրոնում, շրջանակի մեջ, նույն մոխրագույնով գրված է մատենաշարի անվանումը:Ներքևի աջ անկյունում հեղինակի անունն է: Ֆորզացը համր է, մոխրագույն: Նախանվանաթերթին պատկերված է աստղազարդ երկինք, ծովափ՝ ժայռաբեկորին նստած մտախոհ մարդ:Շրջերեսին նույն մատենաշարով լույս տեսած գրքերի ցանկն է: Անվանաթերթին՝ գրքի տվյալները:Կենտրոնում շրջանակի մեջ պատկերված Հիսուսի նկարը: Գրքում կան բազմաթիվ նկարներ: Գրքի վերջին էջին եռանկյուն շրջանակի մեջ պեղումների պատկեր է:
Հեղինակ՝ Մորո Թ. ԱբբեԷջ՝ 101Նյութը՝ Թուղթ, ստվարաթուղթՍտեղծման/Արտադրման վայրը՝ ՓարիզՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1910թ.Չափս՝ 16,5x25Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԱԻՏԹ
Հիմնական հաշվառանիշ՝
ՄՄ 6605