Թեմա՝
Գործվածք
Ենթաթեմա՝
Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ
Տեսակ/ժանր՝
Գորգ
Թանգարան՝ Երևան քաղաքի պատմության թանգարանՆկարագրություն ՝
Ուղեգորգ «Զեյվա»- դաշտը բաղկացած է երեք աստղաձև կտրտված եզրերով մի քանի գույների համադրությամբ ոճավորված տարբեր զարդանախշերով մեդալիոններից, որոնք գործված են բաժանարար գծեր առաջացնող մանուշակագույն (գունաթափված), մուգ շագանակագույն, վարդագույն հիմքի վրա: Մեդալիոնների շուրջն անհամաչափ բանված են մարդակերպ, բուսական (աստղածաղիկ), կենդանակերպ, երկրաչափական (խաչավոր քառանկյունիներ) նախշեր: Դաշտի երկու ծայրերին՝ կարմիր և գունաթափված կանաչի վրա, գործված են կեռավոր ավելի փոքր երկուական մեդալիոն՝ մեկի մեջ կենդանի, մյուսի մեջ թեք գծերով վարդագույն ու շագանակագույն եռանկյունիներ: Եռագոտի է. 1-ը՝ զիգզագ, կարմիր, շագանակագույն, 2-ը միանում է զույգ գծերով առաջինին և ունի դարչնագույն նախշեր և շեղանկյունիներ, 3-րդ գոտին ունի գազարագույն զիգզագ գծեր: Գորգն ունի դարչնագույն կարճ ծոպեր:
Նյութը՝ բուրդՍտեղծման/Արտադրման վայրը՝ ԱրցախՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 20-րդ դարի սկիզբՉափս՝ 310 x 124 սմՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԵՔՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
ՄՄ 12809