Թեմա՝
Գործվածք
Ենթաթեմա՝
Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ
Տեսակ/ժանր՝
Գորգ
Թանգարան՝ Երևան քաղաքի պատմության թանգարանՆկարագրություն ՝
Ուղեգորգ «Ղազախ»- կարմիր հիմնագույնով դաշտում պատկերված են համաչափ կրկնվող չորս քառանկյուն զարդանախշեր, կենտրոնականը համակենտրոն քառանկյունիներից բաղկացած քառակուսի է, որի չորս կողմերը խոյաձև ելուստներով զարդանախշեր են: Քառանկյան չորս կողմերում կրկին քառակուսիներ են՝ խոյաձև զարդանախշով: Երկայնական կողմերում զուգահեռ դասավորությամբ կեռազարդ շեղանկյունիներ են, որոնց լայնակի եզրերին խաչակենտրոն, փոքր քառանկյունիներ են պատկերված: Զարդախումբը շրջանակված է միանման ոճավորված կենդանախմբերի շարքով: Ունի երկու նեղ, զիգզագաձև և զարդանախշով և մեկ լայն ատամնավոր եզրերով, իրար ագուցված եռանկյունիներով զարդագոտիներ, եզրը՝ կարպետահյուս: Գույները՝ քիմիական:
Նյութը՝ բուրդ, բամբակՍտեղծման/Արտադրման վայրը՝ ԵրևանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1971 թ.Չափս՝ 323 x 80 սմՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԵՔՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
ՄՄ 2354